Վերականգնվող էներգիայի զարգացման լիզինգ
ԱրարատԲանկը տրամադրում է Վերականգնվող էներգիայի զարգացման լիզինգ մինչև 120 ամիս մարման ժամկետով։
-
Արժույթ
ՀՀ դրամ
-
Առավելագույն գումար
1,000,000,000 ՀՀ դրամ
-
Ժամկետ
6-120 ամիս
Լիզինգը տրամադրվում է Բանկի գլխամասային գրասենյակում։
Լիզինգառու | Առնվազն նախորդող 6 ամիսների բիզնես գործունեություն ծավալած իրավաբանական անձ, անհատ ձեռնարկատեր |
Լիզինգի նպատակ | Վերականգնվող էներգիայի էլեկտրակայանների կառուցում և/կամ ընդլայնում |
Լիզինգի արժույթ | ՀՀ դրամ |
Մինչև 150կՎտ հզորությամբ արևային էլեկտրակայաններ | |
Լիզինգի գումար | 5,000,001 – 80,000,000 ՀՀ դրամ |
Լիզինգի ժամկետ | 6 – 120 ամիս |
Լիզինգի տոկոսադրույք | 9.4% |
Լիզինգի փաստացի տոկոսադրույք | 9.96% |
Լիզինգի Կանխավճար | Սկսած 10%-ից |
150-ից մինչև 500կՎտ հզորությամբ սեփական սպառման նպատակով էլեկտրաէներգիա արտադրող լիցենզավորված արևային էլեկտրակայաններ | |
Լիզինգի գումար | 5,000,001 – 200,000,000 ՀՀ դրամ |
Լիզինգի ժամկետ | 6 – 120 ամիս |
Լիզինգի տոկոսադրույք | 8.9% |
Լիզինգի փաստացի տոկոսադրույք | 9.41% |
Լիզինգի Կանխավճար | Սկսած 20%-ից |
500-ից մինչև 1050կՎտ հզորությամբ արևային էլեկտրակայանների ինքնավար խմբեր* | |
Լիզինգի գումար | 5,000,001 – 1,000,000,000 ՀՀ դրամ |
Լիզինգի ժամկետ | 6 – 120 ամիս |
Լիզինգի տոկոսադրույք | 8.9% |
Լիզինգի փաստացի տոկոսադրույք | 9.41% |
Լիզինգի Կանխավճար | Սկսած 20%-ից |
Վերականգնվող էներգիայի այլ աղբյուրների հիման վրա կառուցվող էլեկտրակայաններ (քամի, բիոզանգված, երկրաջերմային կայաններ և այլն) | |
Լիզինգի գումար | 5,000,001 – 1,000,000,000 ՀՀ դրամ |
Լիզինգի ժամկետ | 6 – 120 ամիս |
Լիզինգի տոկոսադրույք | 8.9% |
Լիզինգի փաստացի տոկոսադրույք | 9.41% |
Լիզինգի Կանխավճար | Սկսած 20%-ից |
Այլ պայմաններ | |
Լիզինգի և տոկոսագումարի մարման եղանակ | Անուիտետային կամ մայր գումարների հավասարաչափ մարումների եղանակով |
Վարկային փաթեթի կազմման, սպասարկման վճար | Չի գանձվում |
Լիզինգի առարկայի ապահովագրություն | 1. Փոխադրվող գույքի ապահովագրություն (կատարվում է գույքի փոխադրման ժամանակ) 2. ԿԱՍԿՈ կամ Ֆիզիկական վնասից և կորուստից ապահովագրություն (պարտադիր յուրաքանչյուր տարի` նվազագույնը լիզինգի մնացորդային արժեքի չափով) |
Ժամկետանց պարտավորության (մայր գումար և/կամ տոկոս) վրա հաշվարկվող տույժ | օրական 0.13% |
Վաղաժամկետ մարման տույժեր/տուգանքներ | Չի գանձվում |
*Ներգրավված ինքնավար էներգաարտադրողների տեղակայանքների ընդհանուր դրվածքային հզորությունը չի կարող գերազանցել 1050կՎտ-ը, իսկ խմբի մասնակիցներից յուրաքանչյուրինը՝ 150կՎտ-ը։
Ուշադրություն․ լիզինի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա։ Իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա լիզինգը ձեզ համար տոկոսագումարները և լիզինգի տրամադրման և սպասարկման գծով բոլոր պարտադիր վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում։
Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգ
Տարեկան փաստացի տոկոսադրույքը կարող է փոփոխվել՝ կախված Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պաշտոնական կայքէջում հրապարակված փոխարժեքի մեծության փոփոխությունից։
Արտարժույթով լիզինգի տրամադրման դեպքում արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ լիզինգի մարումների վրա:
Քաղվածքների, տեղեկանքների և այլ տեղեկությունների տրամադրման սակագներ
- Լիզինգի հայտ բնօրինակ,
- Անձնագիր և սոց.քարտ կամ նույնականացման քարտ (հիմնադիրների, մասնակիցների, տնօրենի, երաշխավոր/ների),
- Պետ. Ռեգիստրից տեղեկանք
- Կանոնադրություն (պատճեն),
- Սեփականության վկայական կամ վարձակալական պայմանագիր (պատճեն),
- Լիցենզիա (լիցենզավորված գործունեության համար) (պատճեն),
- Վճարվող հարկատեսակների վերաբերյալ նախորդ 12 ամսվա ամփոփ հաշվետվություն (պատճեն)
- Շահութահարկի հաշվետվություն (պատճեն),
- Փոխանցման հաշիվ կամ կոմերցիոն առաջարկություն մատակարար ընկերություններից (պատճեն/լուսապատճեն),
- Դիմողի և երաշխավոր/ների «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ի հարցման համաձայնագրեր (բնօրինակ),
- Բանկային հաշիվների շարժ՝ նախորդ 12 ամսվա (պատճեն),
- Այլ փաստաթղթեր՝ըստ պահանջի:
- Լիզինգի տրամադրման վերաբերյալ որոշումը կայացվում է հայտի և պահանջվող բոլոր փաստաթղթերի մուտքագրմանը հաջորդող առավելագույնը 30 աշխատանքային օրերի ընթացքում։
- Լիզինգի վերաբերյալ լիազոր մարմնի որոշման մասին լիզինգառուն ծանուցվում է մեկօրյա ժամկետում
- Որոշման ընդունումից հետո լիզինգի փաթեթը հավաքագրելու և լիզինգը տրամադրելու առավելագույն ժամանակահատված սահմանված չէ
- Լիզինգի ժամկետն ավարտվելուց հետո հաճախորդի գրավոր դիմումի համաձայն գույքը սեփականությունը փոխանցվում է իրեն
Լիզինգի մարումները կատարվում են հետևյալ հերթականությամբ․
- Դատական և լիզինգի վերադարձի հետ կապված այլ ծախսերի գումարը (դեբիտորական պարտքի առկայության դեպքում)
- Հաշվեգրված տույժերը և տուգանքները (առկայության դեպքում)
- Հաշվեգրված տոկոսները
- Լիզինգի մայր գումարը։
Լիզինգի հայտի մերժման և բավարարման գործոնները սահմանվում են լիզինգի տրամադրման գործընթացը կանոնակարգող ներքին իրավական ակտերով:
Ձեր գույքը (տունը, մեքենան և այլն) կարող է օրենքով սահմանված կարգով բռնագանձվել, եթե դուք ժամանակին չկատարեք Ձեր տոկոսագումարների և լիզինգի գումարի մարումները։
Լիզինգային պարտավորությունները չկատարելու դեպքում գրավի առարկան, իսկ դրա անբավարար լինելու դեպքում նաև լիզինգառուի այլ գույքը, կարող է առգրավվել և իրացվել արտադատական կամ դատական կարգով, ինչպես ուղղակի վաճառքի, այնպես էլ հրապարակային սակարկությունների միջոցով:
Ձեր կողմից պարտավորությունը չկատարելու կամ թերի կատարելու դեպքում վարկատուն 3 աշխատանքային օր հետո այդ տվյալները ուղարկում է վարկային բյուրո, որտեղ ձևավորվում է Ձեր վարկային պատմությունը։ Դուք իրավունք ունեք վարկային բյուրոյից տարեկան մեկ անգամ անվճար ձեռք բերել Ձեր վարկային պատմությունը։ Ուշադրություն՝ վատ վարկային պատմությունը կարող է խոչընդոտել Ձեզ՝ ապագայում վարկ ստանալու ժամանակ։
Լիզինգային պարտավորությունները չկատարելու կամ թերի կատարելու դեպքում կատարվում է տույժերի հաշվարկում՝ համաձայն վարկային համաձայնագրի։
Լիզինգային պարտավորությունների չկատարման կամ թերի կատարման հետևանքով ծագած վեճերի լուծումը իրականացվում է արբիտրաժային դատարանի միջոցով։
Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ֆինանսական կազմակերպության հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն:
Բանկը «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում տալ լրացուցիչ հարցեր։
Compliance Act (FATCA)) հիման վրա ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրի համաձայն ֆինանսական կազմակերպությունը Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում։
ժամկետ | Վճարվելիք տոկոսագումար | Վարկի մասնակի մարում | Ընդամենը վճարում |
---|
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
Ընդհանուր | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
Էջը թարմացվել է` 03.07.2024 | 15:25
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: